211652_close_icon
views-count2652 դիտում article-date 15:24 08-08-2014

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 08.08.2014 թ. դրությամբ

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 8-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13 տոննա 811 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 17 դեպք: Տնամերձ 98 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 962.755 կգ կանեփի բույս: Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր