211652_close_icon
views-count4388 դիտում article-date 09:40 08-08-2014

Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ «Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերիս, մինչև հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտ»֊ի հետ զրույցում ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ հավելելով, որ հիմա էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են: «Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում: Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք: Հիմա սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ սահմանին, զինվորների կողքին»,- ասում է Յուրի Միքայելյանը: Յուրի Միքայելյանը կարծում է, որ առայժմ պետք չէ, որ սահման գնալու համար դրսի հայերն էլ գան Հայաստան. «Հիմա կարիք չկա, հետո, եթե կարիք լինի, կգան: Ռուսաստանում ծանոթ տղաներ կան, հարցնում են՝ ինչ անենք, գա՞նք, ասում ենք՝ դեռ պետք չէ»: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահն իրավիճակը լարված է համարում: «Բայց մենք սպասում ենք ու պատրաստ ենք ամեն ինչի,-ասում է նա,- Մենք ունենք հզոր բանակ, մեր բանակը շատ պատրաստված է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր