19064 դիտում
22:28 07-08-2014
Սահմանամերձ գյուղերի երեխաները, ովքեր հանգստանում են «Գուգարք» ճամբարում անակնկալ մատուցեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Հ. Աբրահամյանին անակնկալ մատուցեցին «Գուգարք» մանկական ճամբարում հանգստացող երեխաները: 55 ամյա «Գուգարք» ճամբարի տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանն արդեն բարի ավանդույթ է դարձրել երեխաներին հանրապետության ղեկավարների հետ ծանոթացնելը:
Յուրաքանչյուր անգամ երբ ՀՀ նախագահը, վարչապետը աշխատանքային այցերով Լոռի են մեկնում «Գուգարք»-ի կողքով անցնելիս միշտ հանդիպում են երեխաներին, ովքեր ջերմությամբ ողջունում, հյուրասիրում և հրավիրում են ճամբար ակնկալելով, որ պաշտոնյաները ժամանակ կգտնեն ու անպայման կայցելեն նաև իրենց, թեկուզ և ոչ պաշտոնական:
Տիկին Դանիելյանի խոսքով շատ կարևոր է, որ երեխան անձամբ ճանաչի իր երկրի ղեկավարին: «Գուգարք» ճամբարում հանգստանում են հանրապետության բոլոր շրջաններից եկած երեխաներ այդ թվում սահմանամերձ գյուղերի մանուկներ: Տավուշի, Չինարի գյուղում թշնամու վերջին կրակահերթի ժամանակ նույն գյուղի շատ երեխաներ հանգստանում էին «Գուգարք»-ում և լուրն իմանալուն պես բոլորը մի մարդու նման պատրաստվեցին տուն վերադառնալ: «Գուգարք»-ի դռները բաց են բոլոր մանուկների առաջ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/06/22764/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ կատարած հերթական աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաև Ախթալա համայնքում:
Վարչապետը նախ շրջայց էր կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
Նմանատիպ նյութեր
4475 դիտում
21:33 12-08-2014
Տպավորիչ արձակուրդ «Գուգարք» ճամբարում
2405 դիտում
16:39 24-07-2019
Ականային վտանգի իրազեկման գործնական պարապմունքներ են իրականացվել «Գուգարք» ճամբարում
1564 դիտում
14:14 24-08-2021
Ականների, չպայթած կամ լքված զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում