2147 դիտում
19:33 07-08-2014
4 լրագրողների թույլ չեն տվել բնակարանների ընդունման ակտը ստորագրել․ aravot.am
Օգոստոսի 2-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի 55/8 եւ 55/11 հասցեներում մեծ շուքով բացվեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան համալիրը, որում պետք է բնակարան ստանային ծրագրի 338 շահառուներ: Բացման հանդիսավոր արարողությանը և դրանից հետո ներկա լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հ/կ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտարարեց, որ բոլոր 338 շահառուները արդեն` օգոստոսի 2-ի դրությամբ ստացել են իրենց բնակարանները: Ցավոք, պարզվում է փոխնախարարն ուղղակի, մեղմ ասած, ճիշտ չի ասել: Իրականում 338 շահառուներից 4-ը, որոնք ի դեպ, հանրապետությունում թերեւս, ամենաճանաչված լրագրողներից են, մինչ օրս էլ բնակարան չեն ստացել` ընդ որում հենց «Շրջանավարտների միավորման» և անձամբ Արսեն Քարամյանի թեթև ձեռքով:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/07/486675/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Այս բաժնից
1795 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
568 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան