Հրդեհներ՝ Հայաստանի խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` Երևանի «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակա ձորում այրվել է 50 քմ, Գ. Հովսեփյան փողոցում` 1 հա, Ծիծեռնակաբերդի խճուղում 5000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` 30 քմ, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում` 5000 քմ, Սյունիքի մարզի Նորաշեն և Առաջաձոր գյուղերի միջնամասում` 15 հա, Խոտ գյուղում` 40 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: