211652_close_icon
views-count13309 դիտում article-date 12:44 07-08-2014

Նախարարությունը տեղյակ չէ՞, թե՞ անտեղյակությունը գին ունի. պարսիկ ատամնաբույժը շարունակում է իր «սև գործը»

SHAMSHYAN.com-ն [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/15/20809/]արդեն անդրադարձել էր[/url] ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Մոջթաբա Ալավիի հայաստանյան գործունեությանը. Ալավին, չունենալով բժշկական համապատասխան կրթություն և խախտելով բազմաթիվ չափորոշիչներ, ատամնաբուժարան է բացել Երևանում և որպես ատամնաբույժ աշխատում է այնտեղ: Առողջապահության նախարարությունը վարչական իրավախախտման վերաբերյալ քննություն էր սկսել, որը ավարտվել է 250,000 դրամի տուգանքով և 30-օրյա ժամկետում առկա թերությունները վերացնելու վերաբերյալ հանձնարարականով: Այն հարցին, թե ինչպես կարող է Ալավին 30-օրյա ժամկետում ատամնաբույժի դիպլոմ ստանալ, նախարարության պաշտոնյաները պնդում են, որ իրենց տեղեկություններով ԻԻՀ քաղաքացին անձամբ բժշկությամբ չի զբաղվում: Ստորև ներկայացնում ենք երկու օր առաջ ձայնագրված տեսանյութ, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես է Ալավին բժշկում քաղաքացու ատամը: Ակնկալում ենք նախարարության պարզաբանումն առ այն, թե իր աշխատակիցնե՞րը չեն տիրապետում իրավիճակին, թե՞ լռությունն էլ իր գինը ունի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր