211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:28 07-08-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 6-ից 7-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 17 դեպքից բացահայտվել է 10-ը, դրամանենգության 2 դեպքից` 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 14, խարդախության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 18 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր