2021 դիտում
12:13 07-08-2014
ԼՂՀ և ՄՄՀ արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև օրերս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
17:46 17-09-2021
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև
8255 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
1918 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1318 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1150 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ