211652_close_icon
views-count2817 դիտում article-date 09:55 07-08-2014

Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե Հայաստանի դատավորները ամենահարուստ պաշտոնյաների շարքում են, և դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։ Օրինակ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանն իր հայտարարագրերում նշել է, թե ունի 43 մլն դրամ։ Բացի այդ՝ նա մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի Գրիշա Մելիք–Սարգսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում, ի տարբերություն իր գործընկերոջ, նա մի փոքր ավելի է վաստակել՝ 14.4 մլն դրամ, որից 5.6 մլն դրամը կենսաթոշակն է, իսկ 8.4 միլիոնը՝ տարեկան աշխատավարձը, 360 հազար դրամ էլ կազմել են այլ եկամուտները։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր