Դավիթ Քոչարյանի հերթական արկածները՝ Հրազդանում. Առավոտ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել։ Վերջերս «Գազպրոմ Արմենիա»–ի Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի և Դավիթ Քոչարյանի միջև։ Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը։
Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դ. Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել Գազպրոմի մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում»։
Վիճաբանության պատճառը, ըստ թերթի աղբյուրի, հենց դա է եղել։ «Ընդհանրապես, տեղացիներն ասում են, որ Դավիթ Քոչարյանը ոչ միայն այդ գրասենյակում է փորձում եղբորն աշխատանքի տեղավորել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում: