6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արևելյան Թիմորում
Արևելյան Թիմորից դեպի հյուսիս՝ ծովում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Դալիից 304 կմ դեպի հյուսիս֊արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։