1059 դիտում
18:15 06-08-2014
Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով
Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան, Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով, Վաղարշյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան, Սևակի փողոցներում և Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայում: Նշված տարածքներում ստեղծված ցանցերի շնորհիվ մայրաքաղաքում արդեն ոռոգելի է ևս 35 հեկտար կանաչ տարածք։ Առանձին հատվածներում ցանցն արդեն գործարկվել է, մյուս տեղերում փորձարկման աշխատանքների ավարտից հետո՝ կմիացվի առաջիկա օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
13:05 20-04-2016
Մայրաքաղաքի ոռոգման ցանցը պատրաստ է շահագործման
2755 դիտում
19:40 10-04-2017
Հանձնարարվել է ոռոգման ցանցը նախապատրաստել լիարժեք գործարկման
4546 դիտում
12:43 21-01-2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել
Այս բաժնից
478 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
754 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր