Անրին պատրաստ է վերդառնալ «Արսենալ»
«Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին, ում պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ լրանում է տարվա վերջին, հասկացրել է, որ պատրաստ է վերադառնալ «Արսենալ», որի կազմում հանդես է եկել 1999-2007 թթ ընկած ժամանակահատվածում:
«Դեռ ոչնինչ պարզ չէ: Միայն կարող եմ ասել, որ մնում եմ ֆուտբոլում: Միգուցե մարզիչ, կամ խորհրդական կդառնամ: Շատ ուրախ կլինեի, եթե «Արսենալ»-ը հաղթեր չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Իհարկե, ես ցանկանում եմ վերդառնալ «Արսենալ» և օգնել թիմին, քանի որ դա իմ հարազատ ակումբն է: Որպես ֆուտբոլիստ ինձ հաջողղվել է «զինագործների» հետ տիտղոսներ նվաճել»,- նշել է Անրին: