Զլատան Իբրահիմովիչը նոր դաջվածքներ է արել
«Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը շաբաթ օրը Ֆրանսիայի առաջնության խաղերից մեկում խփած գոլի առթիվ նոր՝ ժամանակավոր դաջվածքներն է ցույց տվել:
Դրանք նպատակ ունեն՝ համապատասխան մարմինների ուշադրությունը գրավել աշխարհում հացի խնդիր ունեցողների վրա:
Ֆուտբոլիստի մարմնին պատկերված են 15 իրական մարդկանց անուն-ազգանուններ, որոնք աշխարհի տարբեր վայրերում տառապում են սովից:
«Աշխարհում սոված մարդկանց թիվը 805 միլիոն է: Հուսով եմ, որ մարդիկ նրանց մասին կիմանան իմ միջոցով»,-ասել է ֆուտբոլիստը: