Գազայի հատվածում 10 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում այս գիշեր գնդակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 10 պաղեստինցի, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ըստ Աշրաֆ ալ Քուդրայի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչների խոսքերի՝ երեխան մահացել է Ռաֆաթ քաղաքում, որտեղ ավելի վաղ ՄԱԿ֊ի դպրոց էր ռմբակոծվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելը հայատարարել էր, որ օգոստոսի 4֊ին 7 ժամով միակողմանի կդադարեցնի ռազմական գործողությունները, որպեսզի պաղեստինցիները կարողանան իրենց տներ վերադառնալ։