211652_close_icon

Գազայի հատվածում այս գիշեր 23 պաղեստինցի է զոհվել

views-count1861 դիտում article-date 13:31 24-07-2014
Այս գիշեր Գազային հատվածում ավելի քան 23 պաղեստինցի է սպանվել։ Հուլիսի 8֊ից ի վեր մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 718 մարդ, վիրավորվել է ավելի քան 4 հազար պաղեստինցի։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի բուժծառայություններին։ Իսրայելի ՊԲ֊ն 1 օրվա ընթացքում հարված է հասցրել Գազայի հատվածի շուրջ 200 տարածքային ենթակառուցվածքների ուղղությամբ։ 35 թիրախների ուղությամբ հարվածներն իրականացվել են այս գիշեր, նշում է բանակի մամլո ծառայությունը։

Նմանատիպ նյութեր