Գազայի հատվածում գնդակոծման հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆաթ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Պաղեստինի վթարային ծառայությանը։
«3 հարկանի բնակելի շենքի փլուզման պատճառով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 կին, 1 երեխա»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Գազայի հատվածում մարտական գործողությունների սկզբից մինչ օրս զոհվել է 1092 մարդ։