211652_close_icon
views-count1457 դիտում article-date 17:23 04-08-2014

ՀՀ ԱԺ փոխնախագահները և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեել են Սեյրան Օհանյանի հետ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Այս մասին են տեղեկացնում ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտեցին իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորեցին հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր