5247 դիտում
01:44 04-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, զորամասը, զինվորը, սահմանապահը». aravot.am
Օգոստոսի 3-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամաս: Նրանց ուղեկցում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Վարչապետն ու պաշտպանության նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջան այցելեցին Վանաձորից, ուր մասնակցել էին Արցախում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հուղարկավորությանը: Բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Նոյեմբերյանի զորամասում սահմանամերձ համայնքների ղեկավարների եւ զորամասի զինծառայողների հետ բացօթյա հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, սահմանապահ զինվորը: Ս. Օհանյանն ասաց, որ հայրենիքի պաշտպանության գործում դիրքապահ զինվորը եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները նույն հարթության վրա են, քանի որ սահմանապահ զինվորը իր թիկունքում զգում է սահմանագոտու բնակիչների աջակցությունը:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/03/485464/]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
19:25 20-06-2014
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
5774 դիտում
13:46 22-02-2016
Ադրբեջանում սահմանապահը գնդակահարել է ծառայակցին
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար