99825 դիտում
16:18 29-10-2020
Մահացել է երեկ Երևանում մոտոցիկլի և ГАЗ 2410-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 29-ամյա մոտոցիկլավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 29-ամյա Տիգրան Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի Շիրակի փողոցում Honda մակնիշի CC 1789 համարանիշի մոտոցիկլը վարելիս վթարի ենթարկվելուց հետո:
Ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ ГАЗ 2410-ը վարել է Երևանի բնակիչ, 54-ամյա Արամ Պողոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/28/1169000/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 28-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Շիրակի 74 հասցեի դիմաց բախվել են ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Կարեն Մկրտչյանն ու Սամվել Կոստանդյանը։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1450 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)