Դոնեցկում դպրոց է ռմբակոծվել․ զոհվել է 2 մարդ
Դոնեցկի արվարձանային միջնակարգ դպրոցն ականանետային գնդակոծման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը։
«Մոտ 16։05֊ին թիվ 101 միջնակարգ դպրոցի վրա ռումբ է ընկել»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Ներկայումս հրշեջներն ու աշխարհազորայինները կնոջ և տղամարդու դի են հայտնաբերել։