Դոնեցկում ավտոբուս է ռմբակոծվել
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի թաղամասերից մեկում ռումբը ընկել է մարդատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 2 և տուժել է 6 մարդ :
Դեպքի մանրամասները ճշտվում են :
Նշենք, որ Դոնբասում օրեցօր ինտենսիվ են դառնում խաղաղ բնակավայրերի վրա ուղղվող կրակոցները:
Վերջին 24 ժամվա ընթացքում ուժայինները մոտ 20 անգամ կրակ են բացել` օգտագործելով ոչ միայն հրետանի և ականանետներ, այլ նաև ռեակտիվ համակարգեր: