Դամասկոսում դպրոց է ռմբակոծվել
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայիններն այսօր ռմբակոծել են մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում գտնվող Քանավաթ փողոցը։ Ինչպես հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը՝ ռումբերից մեկը ընկել է Սաադ մասնավոր դպրոցի վրա՝ վնասելով տանիքը, որի հետևանքով վիրավոր է 2 ուսուցիչ։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Սիրիայի մայրաքաղաքում գրոհայինների կողմից հրթիռակոծման էր ենթարկվել Շագուր թաղամասում գտնվող շիիթների ուսումնարանը, որի արդյունքում գրանցվել է 17 զոհ, 86 վիրավոր։


