Գազայի հատվածում 19 պաղեստինցի է սպանվել
Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի ավիահարձակման հետևանքով զոհվել է 19 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Իսրայելական զինվորականները հզոր ավիահարձակում են իրականացրել Գազային հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1֊ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ էր արել ՀԱՄԱՍ֊ին ազատ արձակել գերի վերցված զինվորներին։