Գազայի հատվածում հուլիսի 20-ին սպանվել է 87 պաղեստինցի
Գազայի հատվածում` Շիջժայի շրջանում, օդային հարվածների հետևանքով հուլիսի 20-ին Իսրայելացի զինյալների կողմից սպանվել է 87 պաղեստինցի, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Այսպիսով ռազմական գործողությունների սկզբից մինչ այս պահը սպանվել է 425 մարդ»,- հայտարարել է Պաղեստինի արտակարգ ծառայության մամուլի քարտուղար Աշարաֆ ալ-Կուդրան:
Նշվում է, որ զոհվածների թվում 112 երեխա, 41 կին և 25 տարեց կա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը հասնում է 410-ի: