211652_close_icon
views-count1367 դիտում article-date 19:33 02-08-2014

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահին

Ս. թ. հուլիսի 25-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանին: Հանդիպման սկզբում Մ. Մինասյանը ներկայացրել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» գործունեությունը, որի նպատակն է ներգրավել Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում ապրող մասնագետներին, միավորել նրանց կարողություններն ու գիտելիքներն՝ ի նպաստ Հայաստանի զարգացմանն ու սփյուռքում «հայի ինքնության» պահպանմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2015 թ. մայիսի սկզբին Բեռլինում կայանալիք «Գերմանա-հայկական մշակութային օրեր» ծրագրի նախագիծը և դրա իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր