211652_close_icon
views-count2508 դիտում article-date 17:48 02-08-2014

Շիրակի մարզում բիլյարդի խաղը ավարտվել է ծեծուջարդով

30-ամայ Կարեն Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով դեռեւս չպարզված երեք անձանց հետ գնացել է Գյումրու Պ.Սեւակ 11/7 հասցեում գտնվող բիլյարդի ակումբ եւ խաղացել բիլյարդ: Ժամը 23-ի սահմաններում բարձրաձայն խոսակցություն են վարել, ակումբում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից Հ. Նազարեթյանը զգուշացրել է վերջիններիս, որ բարձր չխոսեն: Սակայն մոտ 30ր անց Կ. Կարախանյանը եւ իր հետ եղած անձինք կրկին բարձր ձայնով են խոսել, Հ. Նազարեթյանը եւս մեկ անգամ զգուշացրել է նրանց, սակայն վերջիններս հանդիմանել են եւ շարունակել են իրենց վարքագիծը, որի հետեւանքով վիճաբանություն է սկսվել Կ. Կարախանյանի եւ Հ. Նազարեթյանի միջեւ: Հ. Նազարեթյանի պահանջով նրանք դուրս են եկել սրահից եւ հասնելով մուտքի դռան մոտ՝ Կ. Կարախանյանը բիլյարդի խաղաքարով հարվածել է Հ. Նազարեթյանի գլխին, որից վերջինս ընկել է գետնին ու գլխով բախվել հատակին, որից ստացել է գլխուղեղի ցնցում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Գործը վարույթ է ընդունվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր