211652_close_icon
views-count1568 դիտում article-date 16:21 02-08-2014

Վերացվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Այս մասին են հայտնում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունից: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (01.08.2014թ.) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ վերացվել է:

Նմանատիպ նյութեր