211652_close_icon
views-count1053 դիտում article-date 15:30 02-08-2014

Հացադուլ հայտարարած 2 կալանավորներն էլ 8 օր անց դադարեցրել են հացադուլը

Հուլիսի 24-ից հացադուլ հայտարարած 2 կալանավորներն էլ դադարեցրել են հացադուլը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ նրանք հացադուլը դադարեցրել են երեկ: Կալանավորների առողջական վիճակը նորմալ է: Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում հացադուլավորներ չկան: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել եւ դժգոհում են իրենց քրեական գործերից: Նրանց հետ սոցաշխատողների եւ հոգեբանների կողմից աշխատանք էր տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր