211652_close_icon
views-count7967 դիտում article-date 22:02 01-08-2014

Բողոքի երթ ըննդեմ էլեկտրաէներգիայի թանկացման. մասնակիցները սպառնում են «տոկի տալ» կառավարությանը, իսկ Էներգետիկայի նախարարին նվիրել մագնիսով էլեկտրահաշվիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Երևանում սկսվեց բողոքի ակցիան՝ ըննդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման: Այն նախաձեռնել էին «Ո՛չ թալանին» թիմի անդամները, ովքեր Մատենադարանի մոտից մոմերով երթ կատարեցին: Նրանք շարժեցին դեպի «Հանրապետության» հրապարակ՝ Կառավարության շենք: Ակցիաին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա կուսակից ընկերներ Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը և այլոք: Թիմի անդամները երթից առաջ հաղորդագրություն էին տարածել ավելի վաղ կոչ անելով ժողովրդին՝ երթի ընթացքում ի նշան բողոքի անջատել բնակարանների էլեկտրաէներգիան: Երթի մասնակիցների նպատակն էր՝ բողոքի ձայն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, ցույց տալ միասնականություն, պահանջել Կառավարությունից՝ անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար, անփոփոխ թողնել էլեկտրաէներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը: Երթի կազմակերպիչները ստորագրահավք են կազմակերպում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման: Նշենք, որ այսօրվանից էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 10%-ով` նախկին 38 դրամի փոխարեն դառնալով 42 ՀՀ դրամ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր