1399 դիտում
17:21 01-08-2014
Մարզահամերգայինի պարտքատերերի քանակը ավելացավ մի քանի հարյուրով
Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն են: 3 ամիս է պարապուրդի են մատնված եւ աշխատավարձ չեն ստանում: Հավաքարարից մինչեւ կադրերի բաժնի պետ եկել են կառավարություն` իրենց խնդիրը ներկայացնելու համար:
Տնօրինությունը Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին մոտ 100 մլն. դրամի չափով աշխատավարձ է պարտք: Գործատուն աշխատակիցներին վստահեցրել է, որ կվճարի, բայց չի հստակեցրել, թե երբ:
Մի քանի րոպե կառավարության շենքի մոտ սպասելուց հետո` համալիրի աշխատակիցներին մոտեցավ Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետը: Ալեքսանդր Ղազարյանը լսեց համալիրի աշխատակիցների պահանջը և տեղեկացրեց, որ պատրաստ չէ պատասխանելու բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին:
Ալեքսանդր Ղազարյանը հավաքվածներին վստահեցրեց, որ Կառավարությունում տեղյակ են նրանց խնդրին, պարզապես այն քննարկելու համար ժամանակ է պետք:
Մոտ մեկ ժամ կառավարության շենքի դիմաց սպասելուց հետո` համալիրի աշխատակիցները նամակ հանձնեցին Կառավարության նամակագրության բաժնի աշխատակիցներին: Համալիրի աշխատակիցները պնդում են նաև, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն իրենց դուրս են հանել առանց որեւէ հիմնավորման: Նրանք պահանջում են վերականգնել արդարությունը և վերադարձնել իրենց սեփական առգրավված գույքը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31982]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
09:58 05-06-2014
Մարզահամերգայինի սեփականատերը՝ նախագահի հետ դեսպանների հանդիպմանը եղբոր չներկայանալու մասին․ Ժողովուրդ
1698 դիտում
12:46 10-12-2014
Մայրաքաղաքի վերգետնյա անցումների թիվն ավելացավ ևս երեքով
1975 դիտում
20:26 08-10-2015
Երևանի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս չորսով
Այս բաժնից
1240 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
778 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը