211652_close_icon

Կալիֆորնիայում առևտրի կենտրոնի մոտ ինքնաթիռ է ընկել

views-count1646 դիտում article-date 20:28 31-07-2014
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի տարածքում։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ 1988 Mooney M-20L ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է գովազդային վահանակին, ինչից հետո ընկել ավտոկայանատեղի տարածքում։ Վթարի հետևանքով միակ ուղևոր 80֊ամյա կինը զոհվել է։ 52֊ամյա կին֊օդաչուն ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Ականատեսների վկայությամբ, պատարարը տեղի է ունեցել օդաչուի անուշադրության պատճառով։

Նմանատիպ նյութեր