Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղու վրա
Կալիֆորնիայում երկու մետրանոց ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղու վրա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Վթարը տեղի է ունեցել Կալիֆորնիայի հարավում գտնվող օդանավակայանից ոչ հեռու: Վիրավորվել է 2 մարդ:
Ինքնաթիռն ընկնելուց հետո այրվել է, սակայն հաջողվել է ներսում գտնվող 50-60 տարեկան տղամարդուն և կնոջը դուրս հանել նախքան կրակի տարածվելը:
Վթարի հետևանքով վնասվել է մեկ ավտոմեքենա: Մեքենայի վարորդը չի տուժել: