1204 դիտում
17:39 31-07-2014
Ավելացել է մայրաքաղաքի մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2014 թվականի առաջին կիսամյակում հանրակրթության, մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև սպորտի բնագավառներում կատարված աշխատանքներն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խոսելով մշակույթի ոլորտում կատարվող բարեփոխումների մասին` Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական ու արվեստի 12 դպրոցներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նշվել է նաև, որ մեծացել է մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը՝ կազմելով 10154 աշակերտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվծի 9936-ի համեմատ:
«Երևանի քաղաքապետի կողմից մշակութային օջախների նկատմամբ հատուկ ուշադրության շնորհիվ է, որ այս տարի նման մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված: Այսօր քաղաքապետարանի ենթակության 19 գրադարանից 12-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ և առաջիկայում նոր տեսքով ու առավել հարմարավետ պայմաններում կդիմավորեն այցելուներին: Ի դեպ, 5 գրադարաններում աշխատանքներն արդեն ավարտվել են»,- նշել է Արամ Սուքիասյանը, տեղեկացնելով նաև, որ զուգահեռ իրականացվում է նաև գրադարանային ֆոնդի համալրում: 2014թ. առաջին կիսամյակում գրադարաններին նվիրաբերվել է 135 հեղինակների 4800 կտոր նոր գրականություն, այդպիսով, ընդհանուր առմամբ, գրքային ֆոնդի ծավալը հասցնելով 22 հազարի՝ 2013 թվականի 16090-ի համեմատ: Քաղաքապետի տեղակալը ուրախությամբ տեղեկացրել է, որ նաև ընթերցողների թվի զգալի աճ է արձանագրվել:
Մայրաքաղաքի մշակութային կյանքն առավել հետաքրքիր դարձնելուն ուղղված ծրագրերի մասով առանձնացվել է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը անցկացվող «Երևանայն ամառ 2014» ծրագիրը, որով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում վարչական շրջանների կենտրանական հատվածներում և բակերում:
Առավել ընդգրկուն ծրագրերից ներկայացվել է Կարապի լճի տարածքում անցկացված «Ձմերուկի փառատոնն» ու «Վարդավառի» տոնակատարությունը:
Արամ Սուքիասյանը նշել է, որ առաջիկա ամիսը ևս հագեցած է լինելու տարաբնույթ մարզամշակութային միջոցառումներով, որոնք առավել լիարժեք կդարձնեն ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստը:
Անդրադառանալով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոններին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի բեմադրվել են նոր ներկայացումներ, մեծացել է նաև հանդիսատեսի թիվը:
Հանրակրթության ոլորտում 2014 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-2014 ուսումնական տարվա ավարտին քաղաքապետարանի կողմից կազմակերպվել և վերահսկվել է ավարտական քննությունների ընթացքը: Տեղեկացվել է նաև, որ հիմնական դպրոցն ավարտել է 6868 աշակերտ, միջնակարգ 12 դպրոցներն էլ ունեցել են 443 շրջանավարտ:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված նշվել է, որ 23 մանկապարտեզներ վերանորոգվում և հիմնանորոգվում են: 5-ում աշխատանքներն ավարտվել են: Գույքի արդիականացման ծրագրով մանկապարտեզները կահավորվում են մանկական նոր մահճակալներով, անկողնային պարագաներով, խոհանոցային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին խոսելով՝ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մարզական զանգվածային միջոցառումները, ինչպես նաև հանրապետական և համահայկական նշանակության մրցաշարերում Երևանի թիմի գրանցած հաջողությունները: «Քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներ է հաճախում 2245 երեխա: Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 1618: Սա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար: Այս տարվա ծրագրով մենք կլուծենք նաև 5 մարզադպրոց ջեռուցման համակարգերով ապահովելու հարցը, ինչը ևս կնպաստի երեխաթվի աճին և մրցաշարերում մեր պատանի մարզիկների հաջողություններին»,- ընդգծել է քաղաք
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
21:23 15-09-2023
Գորիսում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է. կատարվել է 200 երեխայի ընդունելություն
Այս բաժնից
775 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
748 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը
766 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին