«Ռեալ»-ում թերագնահատում են Դի Մարիային. Մենդիետա
Իսպանիայի հավաքականի, «Վալենսիա»-ի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Գաիսկա Մենդիետան կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ում թերագնահատում են թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:
«Ես կարծում եմ «Ռեալ»-ում նրան պարզպաես թերագնահատում են: Դի Մարիան բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նախորդ մրցաշրջանում Անխել Դի Մարիան Կրիշտիանու Ռոնալդուի և Քարիմ Բենզեմայի հետ համարվում էր թիմի ամենակարևոր խաղացողը: Արգենտինացին ավելի բազմազան է դարձնում «Ռեալ»-ի խաղը»,-Մենդիետայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նախկինում տարածված տեղեկությունների համաձայն, Դի Մարիան չի ցանկանում մնալ «Ռեալ»-ում և ակումբի ղեկավարությանը պահանջել է իրեն տրանսֆերի հանել: Արգենտինացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է: