1443 դիտում
20:27 14-04-2015
Ազգագրական խմբերի համերգ` փոքրիկ Մարիային օգնելու նպատակով
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հերթական բարեգործական միջոցառումը` ազգագրական երգի եւ պարի համերգ, ոչը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգին մասնակցելու են ազգային մշակույթի լավագույն ներկայացուցիչները՝ «Վան», «Կարին», «Նուբար», «Սասնա Ծռեր», «Մասունք», «Վերադարձ» և «Տարոնցիներ» երգի և պարի ազգագրական խմբերը:
Համերգից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է Մարիա Չոբանյանի [url=https://www.facebook.com/events/686261354833220/]բուժմանը[/url]: Մարիան 4 տարեկան է: Փոքրիկի մոտ ի ծնե առկա է ողերի դեֆորմացիա` ողնաշարի կրծքային հատվածում։ Բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Անհրաժեշտ 50.000 եվրոյից արդեն 20.000 եվրոն հավաքվել է:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
22:40 13-03-2015
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիլիթին օգնելու նպատակով
1539 դիտում
18:37 29-04-2015
Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար
1276 դիտում
21:59 28-02-2015
Ջազի երեկո՝ փոքրիկ Արսենին օգնելու նպատակով