Դի Մարիային մեկ քայլ է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է El Confidencial-ը:
Նշվում է, որ Ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն տրանսֆերի հանել: «Արքայական ակումբի» ղեկավարները ցանկացել են Դի Մարիային ներառել «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու գործարքի մեջ, սակայն արգենտինացին նախընտրել է իր կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ռեալ»-ը Արգենտինայի հավաքականի խաղացողի համար նախատեսում է ստանալ 50 մլն եվրո: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա աշխարհի առաջնության ավարտից հետո: