Լիբիայում ներգաղթյալներով նավ է խորտակվել
Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 10֊նյակ մարդ անհետ կորած է համարվում։
Այս մասին հայտնել է երկրի ծովային նավատորմի հրամանատար Այուբ Կասեմը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ նրա խոսքերի՝ դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից 100 կմ հեռավորության վրա՝ Էլ֊Խումս քաղաքի մոտակայքում։ Նավում գտնվել է մոտ 150 մարդ, ովքեր հարավային Աֆրիկայից պետք է Իտալիայի ափեր հասնեին։