Ինքնաձիգով իր ոտքին կրակած պայմանագրային զինծառայողին դատեցին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 24-ամյա Արտյոմ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել և դիտավորյալ կրակոց է արձակել իր ձախ ոտքի ոտնաթաթին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որը հանգեցրել է իր կողմից զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է ամբաստանյալ Արտյոմ Վասիլի Քոսակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել կալանքի` 1 /մեկ/ ամիս ժամկետով: