Թուրքիայի սահմանն անցած հայ քաղաքացուն դատեցին
Յուրիկ Ավդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մարտի 11-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և ապօրինի մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատած և Թուրքիայի Հանրապետության տարածք մուտք գործած Յուրիկ Խդրի Ավդոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:
Նա դատապարտել է ազատազրկման 9 ամիս ժամկետով:
Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:
Դատավճիռը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան մեկ ամսյա ժամկետում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: