211652_close_icon
views-count915 դիտում article-date 10:00 30-07-2014

Հանրապետության խոտածածկ տարածքներում շարունակվում են հրդեհները

Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Զաքարիա Սարկավարգի փողոցում այրվել է 60 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում` 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 200 քմ, Ջրամբար գյուղում` 100 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 4 հա և 200 քմ, Գետահովիտ գյուղում` 3 հա, Աճարկուտ գյուղում` 300 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` 30 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր