211652_close_icon
views-count1647 դիտում article-date 12:57 08-07-2016

Մարվել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ում՝ լողավազանի մոտակայքում այրվել է 3000 քմ, Ֆուչիկի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 10 քմ, Ձորափի փողոցում՝ 400 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գետափ 10-րդ կմ-ին ՝ 60 քմ, Կոտայքի մարզի Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Անտառ տնտեսության»-ը պատկանող տարածքում՝ մոտ 700 քմ, Հ-2 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Աբովյան հատվածում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի մոտակայքում այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր