ԱՄՆ֊ն Ուկրիաինային 7 մլն դոլար կտրամադրի․ Քերի
ԱՄՆ֊ի գլխավոր քարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ֊ը Ուկրիաինայի արևելքի վերականգնման համար 7 մլն դոլար է տրամադրելու։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Միրոսլավ Գոնգաձեն, փոխանցում է Gazeta.ru֊ն։
Քերին հայտնել է նաև, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կայցելի։
«Մենք քննարկել ենք հնարավոր այցի, վարչապետի և նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպման մասին»,֊ Ուկրաինայի ԱԳՆ Պավել Կլիմովի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղարը։