211652_close_icon

500 միլիոն դոլար կհատկացվի Սիրիայում հակամարտության պատճառով տուժածներին. Քերի

views-count953 դիտում article-date 16:07 12-09-2014
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մարդասիրական օգնության տեսքով մոտավորապես 500 միլիոն դոլար կհատկացվի այն մարդկանց ու երկրներին օգնելու համար, ովքեր տուժել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Քերին նշել է, որ օգնությունների փաթեթը ներառում է իր մեջ 250 միլիոն դոլար՝ հարևան երկրներում ապաստանած փախստականների համար: Ավելի վաղ Քերին հայտնել էր, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պատերազմ չի մղում, և որ ԱՄՆ-ի գործողությունները պետք է դիտարկել որպես հակաահաբեկչական կազմակերպության:

Նմանատիպ նյութեր