ԱՄՆ-ն Վրաստանին լրացուցիչ 5 մլն դոլար օգնություն կտրամադրի
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին խոստացել է լրացուցիչ 5 մլիոն դոլար օգնություն տրամադրել: Ինչպես հայտնում են
Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից, օգնությունը հատկացվում է «օկուպացված» տարածքների փախստականների և Վրաստանում իրականացվող բարեփոխումների համար, ինչպես նաև հակախտրական օրենքի իրականացման համար:
Ընդհանուր թվով ԱՄՆ-ն վրաստանին ընթացիկ տարվա համար արդեն հատկացրել է 65 միլիոն դոլարի օգնություն: