Իսրայելը 10 մլն դոլար կտրամադրի Էբոլայի դեմ պայքարի համար
Նախօրեին լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է այսօր 10 մլն դոլար փոխանցել ՄԱԿ-ի հիմնադրամին Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար:
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ առաջարկն արել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, սակայն այդ երկիրը չի պատրաստվում սահմանափակվել նյութական աջակցությամբ. որոշում է կայացվել նաև աֆրիկյան երկրներ ուղարկել 3 դաշտային հոսպիտալ և իսրայելցի պրոֆեսիոնալ բժիշկների: