Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչում` Գերմանիա – Պորտուգալիա
Հունգարիայում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության գլխավոր խաղում միմյանց հետ կմրցեն Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները:
Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում էին 8 հավաքականներ, որոնք բաժանվել էին երկու խմբի: A խմբում, որտեղ ընդգրկված էին Պորտուգալիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Իսրայելի հավաքականները, 100 տոկոսանոց արդյունքով հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ընտրանին, իսկ երկրորդ տեղը գրավեց Ավստրիայի հավաքականը:
B խմբում, որտեղ հանդես էին գալիս Գերմանիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի հավաքականները, 7 միավորով առաջին տեղ զբաղեցրեց Գերմանիայի ընտրանին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սերբիայի հավաքականը:
Կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին Գերմանիայի և Ավստրիայի հավաքականները: Գերմանացիները 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարան Ավստրիայի իրենց հասակակիցների նկատմամբ: Ջախջախման սկզիբը դրեց առաջնության լավագույն ռմբարկու Դեյվ Զելկեն, ով խփեց իր 6-րդ գոլը:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում հանդիպեցին Պորտուգալիայի և Սերբիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չբացվեց և անզիջում պայքարում ընթացած խաղի ճակատագիրը որոշեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացի խաղացողների հարվածները:
Գերմանիա – Պորտուգալիա եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին:
[b]Կիսաեզրափակիչ[/b]
[b]Գերմանիա (U19)[/b] – Ավստրիա (U19)` 4:0
Գոլեր`Զելկե 20', Շտենդերա 30', Օզտունալի 58', Մուխտար 68'
[b]Պորտուգալիա (U19) [/b]– Սերբիա (U19)` 0:0, 11մ.` 4:3