Օբաման Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը
ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման մտադիր է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը։
Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը, փոխանցում է Gazeta.ru-ն։