Լավրովը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ֊ի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Ֆիլիպ Հեմոնդը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ԱԳՆ կայքին։
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրիանայի իրադրույթյունը՝ ուշադրություն սևեռելով հակամարտող շրջանի մարդասիրական իրադրությանը։ Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայի արևելքի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու ռուսական կողմի ջանքերի մասին»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։