211652_close_icon
views-count1882 դիտում article-date 13:09 28-07-2014

Ծաղկաձորյան հավաք՝ «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում

Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին <<ՓԱՍՏԱՐԿ>>-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին: «ՓԱՍՏԱՐԿ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղություների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա: Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վաբերյալ քննարկում, ինչպես նաև երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես եկավ զեկույցով ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ : ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումը անցավ ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվեցին բազմաթիվ հարցեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերներ: Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփեցին ծրագիրը և քննարկեցին օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր